ԼԼուսինե Մուրադյան

ԱԳՆ պաշտոնյան Վիեննայի գագաթնաժողովում ներկայացրել է Արևելյան գործընկերության հնարավորությունները Հարավային Կովկասում

ԱԳՆ պաշտոնյան Վիեննայի գագաթնաժողովում ներկայացրել է Արևելյան գործընկերության հնարավորությունները Հարավային Կովկասում

Նոյեմբերի 19-21-ը ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանը մասնակցել է Վիեննայում կայացած Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի առաջին գագաթնաժողովին, որի նպատակն է հստակեցնել ձևաչափի ապագա օրակարգը, դիտարկել առկա մարտահրավերները և նորովի խթանել ԵՄ-ի, անդամ պետությունների, Արևելյան գործընկերության երկրների կառավարությունների և հասարակությունների միջև համագործակցությունը:

Սամվել Մկրտչյանը ելույթ է ունեցել «Արևելյան գործընկերությունը Հարավային Կովկասում. ինչպիսի՞ հնարավորություններ կան եվրաինտեգրման և ժողովրդավարության առաջխաղացման համար» և «Խողովակաշարերից և բեռնատար գնացքներից ավելին. հաղորդակցության խթանում ԱլԳ տարածաշրջանում» խորագրերով պանելային քննարկումներին:

Եվրոպայի վարչության պետը ներկայացրել է ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգն ու դրական դինամիկան, Եվրոպական միության հետ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացը, Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ-ի կողմից իրականացվող քայլերը և Կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը: Նա  նաև ընդգծել է Արևելյան գործընկերության ձևաչափի պահպանման անհրաժեշտությունը և անդրադարձել է քաղաքացիական հասարակության կարևոր դերին ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման համատեքստում:

Գագաթնաժողովի շրջանակներում ողջունվել է Հայաստանի կողմից ժողովրդավարության և իրավունքի գերակայության ոլորտում բարեփոխումների շարունակական իրականացմանը և ԵՄ հետ համագործակցության օրակարգի ընդլայնմանը Հայաստանի հանձնառությունը, ընդգծվել  է մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի կարևորությունը: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում