Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՎՎարդան Հովսեփյան

Արարատ Միրզոյանը և Շվեդիայի Ռիկսդագի խոսնակն առանձնազրույց են ունեցել

Արարատ Միրզոյանը և Շվեդիայի Ռիկսդագի խոսնակն առանձնազրույց են ունեցել

Տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Շվեդիայի Ռիկսդագի խոսնակ Անդրեաս Նորլենի առանձնազրույցը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ, ՀՀ-ԵՄ օրակարգի, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

«Ուրախ եմ վերադառնալ Ստոկհոլմ և շարունակել մեր քննարկումները Հայաստան-Շվեդիա քաղաքական օրակարգի ընդլայնման, ժողովրդավարական բարեփոխումների առաջմղման ուղղությամբ մեր երկխոսությունը, ինչպես նաև տեսնել համատեղ մշակված ծրագրերի արդյունքները և նախանշել նոր հեռանկարներ»,- հանդիպման մեկնարկին ընդգծել է նախարար Միրզոյանը։ Այս նպատակով կարևորվել են նաև միջխորհրդարանական ակտիվ շփումները, այդ թվում՝ Հայաստան-Շվեդիա միջխորհրդարանական բարեկամական խմբերի ձևաչափով։

Հանդիպմանը հանգամանալից անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի զարգացման ուղղությամբ գործադրվող ջանքերին, այս գործընթացում Շվեդիայի ակտիվ ներգրավվածությանը՝ հիմնված ժողովրդավարական սկզբունքների, ընդհանուր արժեքների և ՀՀ-ն ԵՄ-ին առավել մոտեցնելու փոխադարձ հետաքրքրության վրա։

Պատասխանելով ներկաների հարցերին՝ նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում հիմնական զարգացումները, այդ թվում՝ սահմանազատման և խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ։ Ավելի լայն աշխարհագրությամբ տարածաշրջանային փոխկապակցվածության խթանման համատեքստում Արարատ Միրզոյանը նշել է ՀՀ Կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կյանքի կոչման կարևորությունը՝ որպես տնտեսական զարգացման, հետևաբար նաև կայունության ապահովման գրավական։

Անդրադառնալով տարատեսակ մարտահրավերների հաղթահարման նպատակով ՀՀ կողմից գործադրվող ջանքերին՝ նախարար Միրզոյանն ընդգծել է ժողովրդավարական արժեքներին հավատարմությունը, ինստիտուտների շարունակական ամրապնդման ուղղությամբ համախոհ գործընկերների հետ սերտ համագործակցության կարևորությունը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում