ԼԼիլիթ Ասատրյան

ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետը մասնակցել է Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 92-րդ վեհաժողովին

ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետը մասնակցել է Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 92-րդ վեհաժողովին

Նոյեմբերի 4-7-ը Գլազգո քաղաքում տեղի է ունեցել Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության՝ Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 92-րդ վեհաժողովը, որին մասնակցում էին շուրջ 160 երկրների ավելի քան հազար ներկայացուցիչներ, այդ թվում՝ ներքին գործերի և արդարադատության նախարարներ, ոստիկանապետեր, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:

 

Վեհաժողովում Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետ, ոստիկանության գնդապետ Նարինե Հակոբյանը։

 

Միացյալ Թագավորության վարչապետ Քեյր Սթարմերը կարևորել է միջազգային մակարդակով անվտանգությանն ուղղված ջանքերը, նշել, որ Միացյալ Թագավորությունն ակտիվորեն մասնակցում է կազմակերպված հանցավորության դեմ պայքարում միջազգային իրավապահ համագործակցության խթանմանը:

 
 

Ելույթ են ունեցել Կազմակերպության նախագահ Ահմեդ Նասեր Ալ-Ռաիսին, անդամ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ:

 

Քննարկվող թեմաներն ընդգրկում էին միջազգային հանցավորության դեմ պայքարում կենսաչափական տվյալների հնարավորությունների, արհեստական բանականության օգտագործման հարցեր:

 

Ինտերպոլի պատասխանատուները ներկայացրել են Ֆայլերի վերահսկման հանձնաժողովի աշխատանքը, 2023 թ. ֆինանսական տարվա հաշվետվությունը, 2025-2027 թթ. գործունեության պլանը և Կազմակերպության հիմնարար փաստաթղթերում առաջարկվող փոփոխությունները:

 
 

Վեհաժողովի ընթացքում Ինտերպոլի նոր գլխավոր քարտուղար է ընտրվել Վալդեսի Ուրքուիզան։

 

Վեհաժողովի շրջանակում տեղի են ունեցել նաև Ինտերպոլի Գործադիր կոմիտեի ընտրություններ, ընտրվել է 9 նոր անդամ:

 

Վեհաժողովի շրջանակում ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետ Նարինե Հակոբյանը հանդիպումներ է ունեցել Կազմակերպության տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների, անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ, քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում