Վրաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը հանդիպում են ունեցել

ԴԴիանա Գասպարյան

COP-29-ի շրջանակում հանդիպել են Վրաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը: Վրացական կողմի տվյալով՝ Իրակլի Կոբախիձեն և Իլհամ Ալիևը քննարկել են կլիմայական համաժողովի և երկկողմ ռազմավարական գործընկերության հետ կապված հարցեր։ «Ղեկավարներն ընդգծել են տարբեր ոլորտներում հաջող գործակցությունը և համատեղ նախագծերի դերը Վրաստանի, Ադրբեջանի և ամբողջ տարածաշրջանի զարգացման հարցում»,- ասված է Վրաստանի կառավարության հաղորդագրության մեջ։

Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանում անվտանգային մարտահրավերներին: Կոբախիձեն և Ալիևը պատրաստակամություն են հայտնել՝ նպաստելու Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը։

Ալիևն էլ շնորհավորել է Կոբախիձեին խորհրդարանի ընտրությունում «Վրացական երազանքի» հաղթանակի կապակցությամբ, ընդգծել, որ քվեարկության արդյունքն արտացոլում է Վրաստանի ժողովրդի կամքը։

Մանրամասները՝ տեսանյութում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում