ԼԼիլիթ Ասատրյան

Կապան համայնքի ղեկավարի ավտոմեքենան հրդեհելու փորձի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

Կապան համայնքի ղեկավարի ավտոմեքենան հրդեհելու փորձի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

Ավարտվել է Կապան համայնքի ղեկավարի ավտոմեքենան հրդեհելու փորձի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Այդ մասին հայտնում են ՔԿ-ից:

«Ավելի վաղ տեղեկացրել Էինք, որ 2024 թ. մայիսի 21-ին Սյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավարի կողմից օգտագործվող Lexus մակնիշի ավտոմեքենան հրդեհելու վերաբերյալ ստացված տեղեկության հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 44-264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով նախաձեռնվել էր քրեական վարույթ։

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նշված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Կապան համայնքի բնակիչը, դժգոհելով սեփականության իրավունքով իր ընտանիքին պատկանող տան սեփականաշնորհման և հասցեի տրամադրման գործընթացի ձգձգումից, որոշել է ոչնչացնել համայնքի ղեկավարի կողմից շահագործվող, առանձնապես խոշոր չափերի՝ 5 միլիոն ՀՀ դրամը գերազանցող գույքը՝ Lexus մակնիշի ավտոմեքենան: Այդ նպատակով նշված անձը 2024թ․ մայիսի 21-ին՝ ժամը 19։45-ի սահմաններում, իր հետ նախապես վերցրած բենզինը լցրել էր Կապան քաղաքի Չարենցի փողոցում կայանված Lexus մակնիշի ավտոմեքենայի շարժիչի ծածկոցի և դիմապակու վրա ու վառել։ Սակայն հանցագործությունը նրա կամքից անկախ հանգամանքներով չէր իրագործվել, քանի որ հրդեհը ժամանակին մարվել էր։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Կապան համայնքի բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, որը հետագայում փոխարինվել է բացակայելու արգելքով։

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար»,- նշվածէ  ՔԿ հաղորդագրության  մեջ։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում