ԼԼիլիթ Ասատրյան

Սրբուհի Գալյանն ազատվել է գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից

Սրբուհի Գալյանն ազատվել է գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից

ՀՀ գլխավոր դատախազը հրաման է ստորագրել Սրբուհի Գալյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին:

 

«Հիմք ընդունելով Ս. Գալյանի դիմումը և ղեկավարվելով «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 30-րդ հոդվածի 3-րդ մասով և 62-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝

հրամայում եմ՝

1. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ, արդարադատության  երրորդ դասի պետական խորհրդական Սրբուհի Հովհաննեսի Գալյանին ազատել զբաղեցրած պաշտոնից՝ ս.թ. նոյեմբերի 4-ից»,- ասված է հրամանում:

Հիշեցնենք, որ ՔՊ վարչությունը որոշել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրել Սրբուհի Գալյանի թեկնածությունը։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում