ԳԳոհար Սարգսյան

Պետական ծրագրի շրջանակներում թանկարժեք դեղեր նույնպես անվճար հասանելի են քաղցկեղի I-III փուլերի ախտորոշում ունեցող բոլոր կանանց. Ավանեսյան

Պետական ծրագրի շրջանակներում թանկարժեք դեղեր նույնպես անվճար հասանելի են քաղցկեղի I-III փուլերի ախտորոշում ունեցող բոլոր կանանց. Ավանեսյան

Կրծքագեղձի քաղցկեղը 4-րդ փուլում Հայաստանում հիմա հայտնաբերվում է միայն 15 տոկոս դեպքերում:

 
Մինչդեռ 5 տարի առաջ վերջին` 4-րդ փուլում, այս հիվանդությունը հայտնաբերվում էր 35 տոկոս դեպքերում: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

 

«Կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգային հետազոտությունների անվճար ծրագիրը շարունակվում է: Շուրջ 30․000 կին ԱՆ պատվերով 2021 թ. հունվարից մինչև օրս շարժական մամոգրաֆի միջոցով արդեն անվճար հետազոտվել է:
 

Հայտնաբերված դեպքերի հետագա բուժումը ևս կազմակերպվել է պետության աջակցությամբ:

 

Այս պահին շարժական մամոգրաֆը Գեղարքունիքի մարզում է։ Մինչև հոկտեմբերի վերջ մամոգրաֆի տեղակայման վայրերն են լինելու Վարդենիս, Մարտունի, Գավառ, Ճամբարակ և Սևան քաղաքները։

 

Պետական ծրագրի շրջանակներում թանկարժեք դեղեր նույնպես անվճար հասանելի են քաղցկեղի I-III փուլերի ախտորոշում ունեցող բոլոր կանանց»,- ասել է նախարարը:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում