ԼԼիլիթ Ասատրյան

Մոտ 500 գրամ սինթետիկ թմրանյութ հայտնաբերվեց «Էրեբունի» օդանավակայանում աշխատող ՌԴ քաղաքացու մոտ. Վահե Ղազարյան

Մոտ 500 գրամ սինթետիկ թմրանյութ հայտնաբերվեց «Էրեբունի» օդանավակայանում աշխատող ՌԴ քաղաքացու մոտ. Վահե Ղազարյան

Մի քանի օր առաջ մենք բռնեցինք «Էրեբունի» օդանավակայանում թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ ներգրավված մի անձնավորության՝ ՌԴ քաղաքացու, որն աշխատում էր «Էրեբունի» օդանավակայանում։ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։

«Այդ միջոցառումը մենք իրականացրինք Ռուսաստանի իրավապահների աջակցությամբ, որի արդյունքում մոտ 500 գրամ սինթետիկ թմրանյութ հայտնաբերվեց:

«Բացի դրանից՝ նախօրեին Երևանի կենտրոնում ավտոմեքենաներից մեկում մոտ 200 գ սինթետիկ թմրամիջոց է հայտնաբերվել»,- նշեց նա։

Վահե Ղազարյանը տեղեկացրեց նաև, որ 2020 թվականից առ այսօր թմրամիջոց օգտագործող մոտ 40 անչափահասների են հաշվառման վերցրել։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում