ԳԳոհար Սարգսյան

TAIEX գործիքի շրջանակում դատավորների և դատախազների կարիերայի համալիր գնահատման միջոցառումները քննարկվել են ԵՄ պատվիրակության հետ

TAIEX գործիքի շրջանակում դատավորների և դատախազների կարիերայի համալիր գնահատման միջոցառումները քննարկվել են ԵՄ պատվիրակության հետ

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում ներառված էին «Դատավորների ու դատախազների կարիերայի համալիր գնահատում» խորագրով TAIEX գործիքի շրջանակում Հայաստանի Հանրապետություն ժամանած ԵՄ փորձագետները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել է TAIEX գործիքի շրջանակում դատավորների և դատախազների կարիերայի համալիր գնահատման միջոցառումը, որի համատեքստում տեղի են ունեցել քննարկումներ ԵՄ փորձագետների և ՀՀ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների միջև:

 

ԵՄ փորձագետներն իրենց երախտագիտությունն են հայտնել տարբեր շահագրգիռ մարմինների հետ կայացած արդյունավետ հանդիպումների համար՝ ընդգծելով իրենց ստացած դրական տպավորությունը և քննարկումների բաց, կառուցողական բնույթը։ Փորձագետները նաև ընդգծել են շահագրգիռ կողմերի բարեփոխումներին ձգտելու հստակ պատրաստակամությունը, ինչպես նաև նախաձեռնություններն առաջ մղելու հավաքական հանձնառությունը:

 

Նախարարի տեղակալը բարձր է գնահատել ԵՄ դերը ՀՀ-ում իրավունքի գերակայության ապահովման, մասնավորապես՝ դատաիրավական ոլորտի բարեփոխումների իրականացման գործում՝առանձնահատուկ ընդգծելով ԵՄ պատվիրակության և Արդարադատության նախարարության միջև սերտ համագործակցությունը։

 

Կողմերը երկուստեք նշել են շարունակական համագործակցության պահպանման կարևորությունը՝ շեշտելով դրա առանցքային բնույթն ընդհանուր նպատակների և բարեփոխումների իրականացման համատեքստում:

 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համատեղ աշխատանքներն արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացաման համատեքստում:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում