Ուկրաինայի նախագահը մեկնել է Բրյուսել

ԴԴիանա Գասպարյան

Ուկրաինայի նախագահը մեկնել է Բրյուսել՝ ԵՄ առաջնորդների մակարդակով Եվրոպական խորհրդի արտահերթ հանդիպմանը: Օրակարգում են Ուկրաինայի հաղթանակի ծրագիրը, երկրի դիրքերի ամրապնդման տարբերակները՝ մասնավորապես մարտի դաշտում, ինչպես նաև ՆԱՏՕ-ին Կիևի հնարավոր անդամակցության հարցը, որը Զելենսկու առաջարկած հաղթանակի ծրագրի առաջին կետն է:

Նիստին ընդառաջ Վոլոդիմիր Զելենսկին մտահոգություն է հայտնել, որ ձմեռը մոտ է: «Դա վտանգավոր շրջան է: Հարկավոր է ամրապնդել Ուկրաինայի անվտանգությունը, հատկապես հակաօդային պաշտպանության ոլորտում»,- ասել է նախագահը:

Նրա խոսքով՝ Կիևի ներկայացրած հաղթանակի ծրագրի նպատակն է հող ստեղծել՝ մինչև մյուս տարվա վերջ պատերազմը ավարտելու համար, այդ թվում՝ դիվանագիտական ճանապարհով: «Ծրագրի շրջանակում նաև առաջարկում ենք Ուկրաինայի տարածքում ոչ միջուկային ռազմավարական համալիր տեղակայել: Դա պետք է ստիպի Պուտինին բանակցել»,- մանրամասնել է Զելենսկին, հավելել՝ Կիևի առաջնահերթություններից է նաև Ռուսաստանի խորքում ռազմական թիրախներին հեռահար զենքով հարվածելու թույլտվություն ստանալը:

Նա հավելել է՝ Հաղթանակի ծրագրի մանրամասները, այդ թվում չհրապարակված գաղտնի կետերը ներկայացվել են Կիևի գործընկերներին՝ ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային, Իտալիային և Գերմանիային: Այդ երկրները կարող են օգնել նախաձեռնության իրականացմանը։

«Պատերազմը հարկավոր է ավարտին հասցնել: Արդար հանգուցալուծում է անհրաժեշտ»,- շեշտել է Զելենսկին:

Մանրամասները՝ տեսանյութում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում