ՆԱՏՕ-ն ի գիտություն է ընդունել Զելենսկու «Հաղթանակի ծրագիրը». Ռյուտե

ԴԴիանա Գասպարյան

Ուկրաինան մոտ ապագայում ՆԱՏՕ-ին անդամակցելու հրավեր չի ստանա՝ հայտարարել է Դաշինքում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը: «Այժմ այն փուլում չենք, որ ՆԱՏՕ-ն խոսի կարճաժամկետ հեռանկարում նման նախաձեռնության մասին»,- ասել է Ջուլիանա Սմիթը։

Միաժամանակ նա հավատացրել է, որ կառույցը կշարունակի շփումները Կիևի հետ՝ քննարկելու՝ ինչպես Ուկրաինան կարող է աստիճանաբար մոտենալ ՆԱՏՕ-ին: Սմիթը նաև հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային, սակայն Ռուսաստանի տարածքի խորք հարվածներ հասցնելու հարցում Վաշինգտոնի դիրքորոշումը չի փոխվել:

Դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն էլ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ի գիտություն է ընդունել Կիևի ծրագիրը և կքննարկի այն փակ դռների հետևում, սակայն այժմ չի կարող հայտարարել ուկրաինական «հաղթական ծրագրի» բոլոր կետերին աջակցության մասին: «Այնուհանդերձ, Ուկրաինան դաշինքին միանալու անշրջելի ճանապարհին է և կմիանա ՆԱՏՕ-ին, երբ ժամանակը գա»,- շեշտել է պաշտոնյան։

Ավելի վաղ՝ Վոլոդիմիր Զելենսկին ռադայում ներկայացրել է Ուկրաինայի «Հաղթանակի ծրագրի» որոշ դրույթներ: Նա հայտարարել է, որ առաջին կետը ՆԱՏՕ-ին անդամակցությունն է, ինչը կարող է առանցքային դեր խաղալ խաղաղության հասնելու հարցում: Նախագահի խոսքով՝ հենց այն փաստը, որ Կիևը Հյուսիսատլանտյան դաշինքում չէ, դրդեց Ռուսաստանին ոտնձգություն կատարել Ուկրաինայի անվտանգության դեմ: «Եթե մեր գործընկերներն աջակցեն այս ծրագրին, պատերազմը կկարողանանք ավարտել հաջորդ տարվանից ոչ ուշ»,- համոզմունք է հայտնել նախագահը:

Մանրամասները՝ տեսանյութում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում