ՄՄարիա Գաբրիելյան

Ֆինանսավորման է երաշխավորվել ասպիրանտների և երիտասարդ հայցորդների 65 գիտական նախագիծ

Ֆինանսավորման է երաշխավորվել ասպիրանտների և երիտասարդ հայցորդների 65 գիտական նախագիծ

Ամփոփվել են ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կազմակերպած «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2024» մրցույթի արդյունքները. ֆինանսավորման է երաշխավորվել 65 նախագիծ: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից: 

2024 թվականի հունիսի 11-ին հայտարարված մրցույթն ուղղված է հայաստանյան գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող հաստատությունների ասպիրանտների և հայցորդների մասնագիտական որակավորման բարձրացմանը:

Մրցույթի նպատակն է ներգրավել երիտասարդ հետազոտողների և ասպիրանտների, բարձրացնել գիտության ոլորտում աշխատողների մասնագիտական որակավորումը, նպաստել երիտասարդ հետազոտողների ինտեգրմանը միջազգային հետազոտական միջավայրին:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում