ԳԳոհար Սարգսյան

Կատարվում է նախաքննություն. ՔԿ-ն՝ «Դոմուս»-ում բռնկված հրդեհի մասին

Կատարվում է նախաքննություն. ՔԿ-ն՝ «Դոմուս»-ում բռնկված հրդեհի մասին

Քննչական կոմիտեն Ոստիկանությունից ստացել է «Դոմուս»-ի հաղորդումը Իսակովի պողոտայում գտնվող ընկերության պահեստից հրդեհի բռնկման և խանութի այրվելու մասին, ինչով, ըստ հաղորդման, նախնական տվյալով՝ ընկերությանը 800 մլն դրամի գույքային վնաս է պատճառվել։

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու հոդվածով։

Կատարվում է նախաքննություն՝ հրդեհի առաջացման պատճառները, պատճառված գույքային վնասի իրական չափը, նաև հակահրդեհային անվտանգության պահանջների պահպանվածության հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Նախօրեին տեղեկացրել էինք՝ ժամը 12:57-ին ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտայի «Դոմուս» հիպերմարկետի պահեստային տարածքում հրդեհ է բռնկվել։ «Լուրերի» թղթակցի հետ զրույցում ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակը հայտնել էր, որ տուժածներ չկան: 

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում