ՎՎարդան Հովսեփյան

Իրավախախտումը չարձանագրելու համար փորձել էր կաշառել պարեկներին

Իրավախախտումը չարձանագրելու համար փորձել էր կաշառել պարեկներին

Վայոց ձորի մարզի պարեկները սեպտեմբերի 27-ի ժամը 22-ին Մալիշկա բնակավայրի ճանապարհին, իրավախախտում կատարելու համար, կանգնեցրել են «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենան: Իրավախախտումը չարձանագրելու համար վարորդը փորձել է, որպես կաշառք, 10 հազար դրամ տալ պարեկներին: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:

Նա ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին, իսկ մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Եղեգնաձորցի 27-ամյա վարորդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում