ԼԼիլիթ Ասատրյան

Սուրբ Աթոռի նորանշանակ Առաքելական նվիրակն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Սուրբ Աթոռի նորանշանակ Առաքելական նվիրակն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Սեպտեմբերի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սուրբ Աթոռի նորանշանակ Առաքելական նվիրակ գերապատիվ Անտե Յոզիչին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Շնորհավորելով ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ Պարույր Հովհաննիսյանը համոզմունք է հայտնել, որ Առաքելական նվիրակն առավելագույն ջանքեր կգործադրի երկու պետությունների բարեկամական կապերի ամրապնդման և երկկողմ օրակարգի հարստացման ուղղությամբ:



Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցերին: Կարևորվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնումը։ Երկուստեք ընդգծվել է նաև հոգևոր պատմամշակութային ժառանգության պաշտպանության անհրաժեշտությունը:

Պարույր Հովհաննիսյանը զրուցակցին է ներկայացրել ՀՀ Կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա վերջին զարգացումները՝ շեշտելով խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհին արհեստական խոչընդոտներից խուսափելու անհրաժեշտությունը:

Կողմերը քննարկել են տարածաշրջանային և գլոբալ զարգացումներին առնչվող այլ հարցեր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում