ԼԼիլիթ Ասատրյան

Կայացել է ԱՊՀ պետությունների Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոների պետերի առաջին հանդիպումը

Կայացել է ԱՊՀ պետությունների Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոների պետերի առաջին հանդիպումը

Սեպտեմբերի 16-19-ը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոների պետերի առաջին հանդիպումը, որին մասնակցել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետ, ոստիկանության գնդապետ Նարինե Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը:

Հանդիպման ընթացում քննարկվել են հետախուզումն իրականացնելիս տեղեկատվության փոխանակման արդյունավետության բարձրացման, տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ կատարվող հանցագործությունների կանխման և բացահայտման, ահաբեկչության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, անօրինական միգրացիայի դեմ պայքարի և այլ հարցեր:

Մասնակիցներն այցելել են ՌԴ ՆԳՆ գլխավոր վարչություն՝ իրավիճակային կենտրոնի, Ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչության աշխատանքներին, կիրառվող տեխնիկային և մեթոդաբանությանը ծանոթանալու նպատակով: Պատվիրակությունները ներկա են գտնվել նաև Ոստիկանության հատուկ գնդի Տուրիստական ոստիկանության ստորաբաժանման ցուցադրական վարժանքին:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում