ՎՎահե Դավթյան

ՆԳ նախարարը Նիդերլանդների դեսպանի հետ քննարկել է համագործակցության վերաբերյալ հարցեր

ՆԳ նախարարը Նիդերլանդների դեսպանի հետ քննարկել է համագործակցության վերաբերյալ հարցեր

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը սեպտեմբերի 24-ին ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:

 

Ողջունելով հյուրին՝ ՆԳ նախարարը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք։
 
Վահե Ղազարյանը բարձր է գնահատել ՆԳ նախարարության բարեփոխումների գործընթացում միջազգային գործընկերների, մասնավորապես՝ Եվրոպական Միության ցուցաբերած աջակցությունը։

 

Նա կարևորել է Հայաստանի և Եվրոպական հանձնաժողովի կողմից ազդարարված վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը, ընդգծել ՆԳ նախարարության և Եվրոպոլի միջև ստորագրված համաձայնագրերի, ԵՄ և Հայաստանի Հանրապետության միջև՝ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) համաձայնագրի կարևորությունը։

 

Անդրադառնալով Նիդերլանդների Թագավորության ՆԳ նախարարության հետ համագործակցությանը՝ Վահե Ղազարյանն ընդգծել է տարբեր ուղղություններով լավագույն փորձի ուսումնասիրման և փոխանակման անհրաժեշտությունը։

 

Անդրադառնալով Հայաստանում ապաստան հայցողների համար նոր կենտրոնի կառուցման աշխատանքներին՝ նախարարը շնորհակալություն է հայտնել
 
Նիդերլանդների Թագավորության կողմից տրամադրված աջակցության համար։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպանը բարձր է գնահատել ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումների արդյունքները՝ պատրաստակամություն հայտնելով շարունակելու ակտիվ համագործակցությունն ու ընդլայնել օրակարգը։

 

Հանդիպման ընթացքում ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ներկայացրել է ՆԳՆ ենթակա ծառայություններում իրականացվող բարեփոխումները, ձեռքբերումներն ու համագործակցության հնարավոր ուղղությունները:

 

Քննարկվել են նաև հետագա համագործակցության վերաբերյալ հարցեր։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում