ԼԼիլիթ Ասատրյան

2024-ի hունվար-հունիս ամիսներին 1329 անձ, այդ թվում՝ ԼՂ-ից տեղափոխված, մասնակցել է խմբային հանդիպումների. ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակ

2024-ի hունվար-հունիս ամիսներին 1329 անձ, այդ թվում՝ ԼՂ-ից տեղափոխված, մասնակցել է խմբային հանդիպումների. ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակ

ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակից հայտնում են, որ 2024-ի hունվար-հունիս ամիսների ընթացքում Հայաստանում

  • 1,699 անձ ստացել է հոգեկան առողջության և հոգեսոցիալական (ՀԱՀՍԱ) աջակցություն։ Բռնությունից տուժած 132 անձ մասնակցել է տեղեկատվական հանդիպումների։
  • 1,329 անձ, այդ թվում՝ Ղարաբաղից Հայաստան տեղափոխված անձինք և սահմանամերձ համայնքներում բնակվողներ, մասնակցել են ԿԽՄԿ-ի և Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից կազմակերպված խմբային հանդիպումներին՝ նվիրված քաղաքացիական բնակչության տարբեր շերտերի վրա զինված հակամարտությունների թողած հոգեբանական հետևանքներին։
  • 136 անդամ անհայտ կորածների ընտանիքներից հոգեբանական աջակցություն է ստացել տնայցերի կամ աջակցության խմբերի միջոցով։
  • 14 խմբային ՀԱՀՍԱ հանդիպում է կազմակերպվել տարբեր մարզերում՝ ներառյալ անհայտ կորածների 52 ընտանիքների 80 անդամների համար։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում