ԼԼիլիթ Ասատրյան

Գլխավոր հարկադիր կատարողը և ՌԴ Դատական կարգադրիչների դաշնային ծառայության պատվիրակությունը քննարկել են համագործակցության ծրագրին առնչվող հարցեր

Գլխավոր հարկադիր կատարողը և ՌԴ Դատական կարգադրիչների դաշնային ծառայության պատվիրակությունը քննարկել են համագործակցության ծրագրին առնչվող հարցեր

Գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանն ընդունել է երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության դատական կարգադրիչների (պրիստավների) դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ Վլադիմիր Վորոնինի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես հայտնում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից, այցի նպատակն է տեղում ծանոթանալ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործունեությանը, հարկադիր կատարման ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման փորձին։

Ըստ օրակարգի՝ ռուս գործընկերների հետ քննարկվել են երկու կառույցների միջև այս տարվա հունիսին ստորագրված 2024-2025 թթ․ համագործակցության ծրագրից բխող երկկողմ գործակցությանն առնչվող հարցեր։ Ներկայացվել են նաև «Կատարողական վարույթի մասին» ՀՀ նոր օրենքի առանցքային ուղղությունները:

Այցի շրջանակում հյուրերը եղել են նաև ՀԿԱԾ Արագածոտնի մարզային բաժնում, տեղում ծանոթացել Ծառայության շարժական գրասենյակի աշխատանքներին։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում