ԼԼիլիթ Ասատրյան

Սեպտեմբերի 16-17-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 92 դեպք

Սեպտեմբերի 16-17-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 92 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 16-ից 17-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 92 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 17, ֆիզիկական ներգործության` 12, զորակոչից խուսափելու՝ 10, անձնական ունեցվածքի գողության` 9, թմրանյութի հայտնաբերման՝ 8, խարդախության՝ 5, մարմնական վնասվածք պատճառելու` 4, հոգեկան ներգործության՝ 3, ավազակության, շորթման, թմրանյութի իրացման, գույքի ոչնչացման կամ վնասման և սառը զենքի հայտաբերման՝ 2-ական, բնակարանային գողության, ապօրինի ձեռնարկատիրության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, փաստաթղթերի կեղծիքի, հարկեր տուրքեր կամ այլ վճարներ չվճարելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, դատական ակտը չկատարելու, ինքնիրավչության, աշխատանքներ իրականացնելիս շրջակա միջավայրի պահպանության պահանջները խախտելու՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 դեպք։
Հայտնաբերվել է 1 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար. 17 անձ ստացել է տարբեր աստsիճանի մարմնական վնասվածքներ։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում