ՎՎարդան Հովսեփյան

Ոստիկանին սպանելու և սպանության փորձ կատարելու համար կասկածվողի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Ոստիկանին սպանելու և սպանության փորձ կատարելու համար կասկածվողի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

 

Մարգարյանը մեղադրվում է սպանության, սպանության փորձի, ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, կրելու, պահելու, ինչպես նաև զենքի գործադրմամբ ծառայողական գործունեությանը միջամտելու համար:
 
Հիշեցնենք, դեպքը տեղի էր ունեցել սեպտեմբերի 7-ին Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում: Ըստ իրավապահների՝ տեղեկություններ են ստացվել, որ Մանուկ Մարգարյանն իր մոտ պահում է հրազեն։ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները Նալբանդյան համայնքում հայտնաբերել են Մանուկ Մարգարյանին «ՎԱԶ 2107» մեքենայի մեջ։
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ նկատելով իրավապահներին՝ 41-ամյա տղամարդը մեքենայի միջից իր մոտ եղած ինքնաձիգով կրակոցներ է արձակել ոստիկանների ուղղությամբ, այնուհետև իջել և շարունակել է արձակել կրակոցներ, ինչից հետո դիմել է փախուստի։ Կրակոցների հետևանքով սպանվել է ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի օպերլիազոր, ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանը, իսկ նույն բաժնի համայնքային ոստիկան, ոստիկանության լեյտենանտ Արթուր Այվազյանը ստացել է մարմնական վնասվածքներ:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում