ԼԼիլիթ Ասատրյան

Թվայնացման նոր լուծումների արդյունքում ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում քաղաքացիների սպասարկումը կիրականացվի առավել արդյունավետ համակարգով

Թվայնացման նոր լուծումների արդյունքում ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում քաղաքացիների սպասարկումը կիրականացվի առավել արդյունավետ համակարգով

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում առաջիկա շաբաթվա ընթացքում կներդրվի հերթերի կառավարման նոր համակարգ։ Թվայնացման այս լուծումը հնարավորություն կտա առավել արդյունավետ կառավարել քաղաքացիների սպասարկումը՝ նվազագույնի հասցնելով հերթերը։

Ինչպես հայտնում են ՆԳՆ-ից, ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներում հերթերի կառավարման համակցված (օնլայն և կտրոնային) համակարգը հնարավորություն կտա քաղաքացիներին հավասարապես օգտվել թե՛ էլեկտրոնային հերթագրման, թե՛ տեղում՝ կտրոնով սպասարկվելու հնարավորությունից։

Քաղաքացիների հարմարավետությունը դիտարկելով որպես առաջնահերթություն՝ կպահպանվի հարթակի նույն հասցեն՝ migration.e-gov.am -ը։ Փոփոխությունները կվերաբերեն բացառապես հերթի ամրագրման համար պահանջվող քայլերի հերթականությանն ու տրամաբանությանը։
Տեղեկացնենք, որ 2023 թ. մայիսից Երևանում ծառայությունները մատուցվում են էլեկտրոնային հերթագրմամբ, մարզերում՝ կտրոնային/կենդանի հերթի ձևաչափով։

Ուշադրություն. նոր համակարգի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով migration.e-gov.am հարթակում առաջիկա ամիսներին ամրագրում ունեցող քաղաքացիներին կուղարկվեն ծանուցումներ՝ հերթագրումը հաստատելու խնդրանքով։ 

ՆԳՆ-ից տեղեկացնում են նաև, որ համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ ժամանակավորապես՝ ընթացիկ շաբաթվա համար, կասեցվել է հարթակում ամրագրումներ կատարելու գործառույթը։ Առկա էլեկտրոնային հերթի բեռնաթափման աշխատանքներն ավարտելուց հետո ամրագրումների հարթակը կվերագործարկվի թարմացված տարբերակով։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում