ԼԼիլիթ Ասատրյան

Հաստատվել է Ներքին գործերի նախարարին կից հասարակական խորհրդի կազմը

Հաստատվել է Ներքին գործերի նախարարին կից հասարակական խորհրդի կազմը

Կարևորելով հասարակական կարծիքը, քաղաքացիական հասարակության ներգրավումը ՆԳՆ ոլորտային կառավարման գործընթացներում՝ Ներքին գործերի նախարարի 2024 թ. օգոստոսի 29-ի թիվ 60-Լ հրամանով հաստատվել է նախարարին կից հասարակական խորհրդի կազմը։

Ինչպես հայտնում են ՆԳՆ-ից, խորհրդի կազմում ընդգրկվել են ոստիկանության, միգրացիայի և քաղաքացիության ծառայության, փրկարար ծառայության ոլորտներին առնչվող հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ, ինչպես նաև շահագրգիռ այլ անձինք, որոնց գործունեությունն առավել համահունչ է նախարարության նպատակներին և գործառույթներին։

Հասարակական խորհրդի գործունեությունը միտված է ՆԳ նախարարության գործունեության արդյունավետության բարձրացմանը, համակարգի առջև ծառացած խնդիրների լուծման համակարգային ուղիների նախանշմանը և ռազմավարական ուղղությունների մշակմանն աջակցելուն:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում