ՄՄարիա Գաբրիելյան

ԱՄՆ ՀԴԲ-ի՝ ՀՀ-ում և Վրաստանում իրավական կցորդն այցելել է ՀՀ ՔԿ. քննարկվել են հետագա գործակցության հարցեր

ԱՄՆ ՀԴԲ-ի՝ ՀՀ-ում և Վրաստանում իրավական կցորդն այցելել է ՀՀ ՔԿ. քննարկվել են հետագա գործակցության հարցեր

Օգոստոսի 27-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն ընդունել է Հայաստանում գտնվող՝ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI)՝ Հայաստանում և Վրաստանում նորանշանակ իրավական կցորդ Ալեքսանդր Վ.Թիգույի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից:

«Շնորհավորելով պարոն Թիգույին նշված պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ Արսեն Այվազյանը վստահություն է հայտնել, որ ՀՀ քննչական կոմիտեի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի, ինչպես նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ ձևավորված ջերմ և արդյունավետ համագործակցությունը հաջողությամբ զարգացում կունենա՝ հաշվի առնելով պարոն Թիգույի նախընթաց գործունեության հարուստ փորձառությունը, ինչպես նաև՝ 2023 թ. ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի միջև ստորագրված համագործակցության հուշագրով ստեղծված հնարավորությունները, ինչը նոր մակարդակի է տեղափոխել երկու կառույցների հարաբերությունները։

Պարոն Ալեքսանդր Վ.Թիգույը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, համոզմունք է հայտնել, որ երկու երկրների իրավապահ կառույցների միջև փոխգործակցությունը, ինչպես նաև ՀՀ քննչական կոմիտեի հզորացմանն ուղղված համատեղ ծրագրերի հետագա իրականացումը էապես կխթանեն հատկապես անդրազգային հանցագործությունների դեմ քրեաիրավական պայքարում երկուստեք ներդրվող ջանքերը և կնպաստեն Հայաստանում քրեական արդարադատության զարգացմանը։

Հանդիպման ընթացքում պարոն Այվազյանը ներկայացրել է Հայաստանում քննչական համակարգի կառուցվածքային և գործառութային առանձնահատկությունները, ՀՀ քննչական կոմիտեում բարեփոխումների ընթացքը։ 

Մտքեր են փոխանակվել արդեն իսկ ձևավորված հարուստ բազայի հենքին համագործակցությունը զարգացնելու նոր հնարավորությունների, ձևաչափերի շուրջ։ Կարևորվել է հանրային առանձնակի վտանգավորություն ունեցող հանցատեսակներով նախաքննության արդյունավետության բարձրացման, քրեական վարույթներով տեղեկատվության, փորձի փոխանակման գործընթացների շարունակումը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում