ՄՄարիա Գաբրիելյան

Մաքսային ծառայողները RANDA-ի շրջանակում մասնակցել են միջազգային դասընթացին

Մաքսային ծառայողները RANDA-ի շրջանակում մասնակցել են միջազգային դասընթացին

ՊԵԿ մաքսային ծառայողները, Համաշխարհային մաքսային կազմակերպության աջակցությամբ, Միջուկային և ճառագայթային հայտնաբերման մասին իրազեկման ծրագրի (RANDA) շրջանակում մասնակցել են ՊԵԿ ուսումնական կենտրոնում  վերապատրաստման քառօրյա դասընթացին: Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից:

Մաքսային ծառայողները ՀՄԿ հեղինակավոր փորձագետների հետ քննարկել են ճառագայթային և միջուկային սպառնալիքի դեմ պայքարին ուղղված մոտեցումները և միջազգային լավագույն փորձը, համաշխարհային միտումներին համահունչ կիրառվող ժամանակակից գործիքակազմը և մեխանիզմները, ճառագայթային և միջուկային նյութերի՝ մաքսանենգ ճանապարհով տեղափոխման կանխարգելման միջոցներին առնչվող հարցեր: Կարևորվել է ճառագայթային և միջուկային նյութերի հայտնաբերման հարցում մաքսային մարմինների դերը:

ՊԵԿ մասնագետը ներկայացրել է ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման և դրանց դեմ պայքարի ընթացակարգերի մասին  ազգային փորձը, ինչպես նաև ռադիոակտիվ և միջուկային նյութերի հայտնաբերման գործնական փորձարկումներ են կատարվել «Ուսումնական կենտրոն» համապատասխան լսարանում։

Դասընթացի շրջանակում ուսումնական այց է տեղի ունեցել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրում:

Պետական եկամուտների կոմիտեն բարձր է գնահատում նմանատիպ վերապատրաստումների կազմակերպման անհրաժեշտությունը, քանի որ դրանք նպաստում են մաքսային ոլորտում կարողությունների զարգացմանը և աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում