ԳԳոհար Սարգսյան

Ավտովթար Մարտունի-Վաղաշեն ճանապարհին. կան տուժածներ

Ավտովթար Մարտունի-Վաղաշեն ճանապարհին. կան տուժածներ

Օգոստոսի 23-ին՝ ժամը 15:21-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Վաղաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մարտունի-Վաղաշեն ավտոճանապարհի 4-րդ կմ-ի մոտակայքում բախվել են Ford և VAZ (վարորդ՝ Ռ. Հ., ծնված 1969 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչև փրկարարների կանչի վայր հասնելը՝ VAZ մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևոր Ծ. Հ.-ն (ծնված 1999 թ․) և Ford մակնիշի ավտոմեքենայի ողևոր Ա. Գ.-ն (ծնված 1986 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենաներից։

Փրկարաները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ Ռ. Հ.-ի և Ծ․ Հ.-ի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, իսկ Ա․ Գ.-ինը՝ ծանր։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել VAZ մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում