Օգոստոսի 15-ին Կատարում բանակցություններ կանցկացվեն Գազայի հատվածում իրավիճակի կարգավորման հարցով

ԴԴիանա Գասպարյան

Գազայի հատվածում իրավիճակի կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է օգոստոսի 15-ին Կատարում։ Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը հայտնել է, որ իսրայելական պատվիրակությունը կգլխավորի երկրի հետախուզական ծառայության տնօրեն Դէվիդ Բա՛րնեան։

Ավելի վաղ Եգիպտոսի, Կատարի և ԱՄՆ-ի առաջնորդները համատեղ հայտարարություն են տարածել՝ կոչ անելով Իսրայելին և ՀԱՄԱՍ շարժմանը վերսկսել հրադադարի շուրջ բանակցությունները։ Միջնորդները նաև հայտարարել են համաձայնագրի վերջնական նախագիծ ներկայացնելու պատրաստակամության մասին, որը հիմնված է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի առաջ քաշած սկզբունքների վրա։

Մանրամասները՝ ռեպորտաժում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում