ՔՔրիստինա Մկրտչյան

Ժամանել է ՀՀ և տանը նկատել, որ պայուսակից դյուրակիր համակարգիչը գողացել են. գողությունը բացահայտվել է

Ժամանել է ՀՀ և տանը նկատել, որ պայուսակից դյուրակիր համակարգիչը գողացել են. գողությունը բացահայտվել է

Օգոստոսի 13-ին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին հաղորդում տված քաղաքացին հայտնել է, որ ժամը 7.10-ին Շարմ էլ Շեյխ-Երևան չվերթով ժամանել է Հայաստան և տանը նկատել է, որ պայուսակից դյուրակիր համակարգիչը գողացել են:

««Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ոստիկանները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են գողությունը կատարողի ինքնությունը: Երևանի բնակիչ 36-ամյա տղամարդը նույն օրը Կոտայքի մարզի Պտղնի գյուղի տներից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է քննչական բաժին:
Գողոնն առգրավվել է:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում