ԼԼիլիթ Ասատրյան

ՄՊՀ-ն «Պենտիի» նկատմամբ պատասխանատվության միջոց է կիրառել՝ ակցիա իրականացնելիս դրսևորած անբարեխիղճ մրցակցության համար

ՄՊՀ-ն «Պենտիի» նկատմամբ պատասխանատվության միջոց է կիրառել՝ ակցիա իրականացնելիս դրսևորած անբարեխիղճ մրցակցության համար

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պատասխանատվության միջոց է կիրառել «Ֆամի գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ՝ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության համար։

 

Մասնավորապես, պարզվել է, որ 2023 թվականի հուլիսի 12-ից մինչև հոկտեմբերի 10-ը ներառյալ ընկերության կողմից իրականացված «Մինչև 70% զեղչ նշված տեսականու համար» բովանդակությամբ ակցիայի ընթացքում իրացված որոշ ապրանքների գնի տոկոսային նվազեցումը չի կատարվել ակցիայի մեկնարկի պահին նախորդող մեկ ամսվա ընթացքում տվյալ ապրանքների վաճառքի միջին գնից, ինչպես նաև հայտարարված զեղչի ամենաբարձր տոկոսը՝ 70%-ը, չի տարածվել ակցիայի մեկնարկի պահին առկա ապրանքների առնվազն մեկ հինգերորդի վրա:
 

Որոշումը հասանելի է այստեղ:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում