ԳԳոհար Սարգսյան

Սուրեն Գաբրիելյանից հօգուտ Հայաստանի կբռնագանձվի ավելի քան 350 մլն դրամի գույք և գումար

Սուրեն Գաբրիելյանից հօգուտ Հայաստանի կբռնագանձվի ավելի քան 350 մլն դրամի գույք և գումար

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով ևս մեկ վճիռ․ հօգուտ Հայաստանի նախատեսվում է բռնագանձել ավելի քան 350 մլն դրամի գույք: Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կարապետ Բադալյանի, կայացրել է վճիռ, որով նախատեսվում է Սուրեն Գաբրիելյանից հօգուտ Հայաստանի բռնագանձել ավելի քան 350 մլն դրամի գույք, որը ներառում է 1 առանձնատուն Կոտայքի մարզի Առինջ համայնքում, 1 հատ բնակարան Երևանի Կենտրոն վարչական շրջանում և ավելի քան 70 մլն դրամ գումար։

Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան՝ հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում