ԼԼիլիթ Ասատրյան

Նախնական տվյալներով՝ 54-ամյա Կարեն Խաչատրյանը զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով ստացել է կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք. Գոռ Աբրահամյան

Նախնական տվյալներով՝ 54-ամյա Կարեն Խաչատրյանը զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով ստացել է կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք. Գոռ Աբրահամյան

Մի քանի բանավոր հարցումները հաշվի առնելով` ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը հայտնում է հետևյալը.

 

«2024 թ. հուլիսի 7-ին՝ ժամը 00։35-ին, «Վարդենիս» ԲԿ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ Գեղարքունիքի մարզի Լուսակունք գյուղում կանչով մեկնած շտապօգությունն արձանագրել է 54-ամյա Կարեն Խաչատրյանի մահը՝ հրազենի գործադրմամբ։

 

Դեպքի փաստով 2024 թ. հուլիսի 7-ին ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

Նախաքննության շրջանակում ստացված խիստ նախնական, քննությամբ դեռևս լիարժեք ստուգման ենթակա տվյալներով Կարեն Խաչատրյանը նույն օրը՝ ժամը 00։30-ի սահմաններում, իրենց տանը, իրեն ամրակցված BERETTA APX տեսակի հրազենը մաքրելու ժամանակ զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով արձակված կրակոցից ստացել է կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք։

 

Դեպքի վայրի զննությամբ, բնակարանի հյուրասենյակում հայտնաբերվել է Կարեն Խաչատրյանի մարմինը` աջ աչքի հատվածում հրազենային վնասվածքով։ Առգրավվել է հիշյալ հրազենը, մեկ կրակված պարկուճ, վերցվել են արյան հետքեր։

 

Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաձգաբանական, դատակենսբանական և դատաքիմիական փորձաքննություններ։

 
Դեպքի հանգամանքները պարզելու համար ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վարդենիսի բաժնին տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարություն։
 

Նախաքննությունը շարունակվում է»։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում