ՀՀայկ Նավասարդյան

Սանկտ Պետերբուրգի իրավաբանական ֆորումում մասնակիցները կիսվել են միգրանտների իրավունքների կարգավորման ոլորտում իրենց երկրների դրական փորձով. ՄԻՊ աշխատակազմ

Սանկտ Պետերբուրգի իրավաբանական ֆորումում մասնակիցները կիսվել են միգրանտների իրավունքների կարգավորման ոլորտում իրենց երկրների դրական փորձով.  ՄԻՊ աշխատակազմ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Հովհաննիսյանը հունիսի 27-ին Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումի շրջանակներում մասնակցել է Անկախ Պետությունների Համագործակցության Մարդու իրավունքների հանձնաժողովի երկրորդ նիստին:

 

ՄԻՊ-ի աշխատակազմից տեղեկացնում են, որ նիստը նախագահել է ԱՊՀ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովում Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչ, ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան:

 

Մասնակցել են հանձնաժողովի անդամներ Բելառուսից, Հայաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից, Տաջիկստանից և Ուզբեկստանից, հանձնաժողովի քարտուղարության և ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչներ, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հարցերով տարածաշրջանային հանձնակատարները։

 

Հանձնաժողովի անդամները քննարկել են նիստի օրակարգում ընդգրկված 10-ից ավելի հարցեր։

 

Ոլորտի առջև ծառացած կարևորագույն խնդիրներից առանձնացվել է օտարերկրյա քաղաքացիների իրավունքների հարգման ապահովումը: Նիստի շրջանակներում մասնակիցներին առաջարկվել է իրականացնել միգրացիոն օրենսդրության վերլուծություն և ներկայացնել դրա կատարելագործմանն ուղղված առաջարկներ: Նիստի մասնակիցները կիսվել են միգրանտների իրավունքների իրավական կարգավորման ոլորտում իրենց երկրների դրական փորձով:

 

Նիստում որոշում է ընդունվել աշխատանքային չորս խումբ ստեղծելու մասին, հաստատվել է դրանց աշխատանքի միասնական կարգը։

 

Հանձնաժողովի անդամները քննարկել են ԱՊՀ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի գործունեության տարեկան զեկույցի պատրաստմանն ու Անկախ Պետությունների Համագործակցության Մարդու իրավունքների հանձնաժողովի 2024-2025 թվականների աշխատանքային պլանի կատարմանն առնչվող հարցեր:

 

ԱՊՀ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա 2024 թվականի հոկտեմբերի 9-ին Մոսկվայում։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում