ԼԼիլիթ Ասատրյան

Իրականացվել են քննչական գործողություններ, և ներկա փուլում առաջացել է GG ընկերությանն առնչվող 3 հասցեում խուզարկություններ իրականացնելու անհրաժեշտություն. Գոռ Աբրահամյան

Իրականացվել են քննչական գործողություններ, և ներկա փուլում առաջացել է GG ընկերությանն առնչվող 3 հասցեում խուզարկություններ իրականացնելու անհրաժեշտություն. Գոռ Աբրահամյան

GG ընկերության գրասենյակներում Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում՝ «Լուրերին» հայտնել է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը: Նա նշել է, որ խուզարկությունն իրականացվում է դեռևս 2023 թվականին հարուցված քրեական վարույթի շրջանակում: Չնայած այս հանգամանքին՝ որոշ փաստաբաններ խուզարկությունը քաղաքական բնույթի են որակում՝ պատճառաբանելով, թե GG ընկերության տնօրեն ու հիմնադիր Խաչատուր Գրիգորյանը «Տավուշը հանուն հայրենիքի» աջակիցներից է։

«Նախաքննության շահերից ելնելով՝ շատ տեղեկատվություն տալ չեմ կարող, քանի որ այս փուլում չի բխում նախաքննության շահերից: Կարող եմ միայն ասել, որ դեռևս 2023 թվականին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ տվյալ տնտեսվարողի գործունեության հետ կապված, որի շրջանակում նախընթաց ժամանակահատվածում իրականացվել են համապատասխան քննչական վարութային գործողություններ և նախաքննության ներկա փուլում առաջացել է տվյալ սուբյեկտի գործունեությանն առնչվող 3 հասցեներում խուզարկություններ իրականացնելու անհրաժեշտություն, որի շրջանակում էլ տվյալ քննչական գործողությունն իրականացվում է»,- ասել է Գոռ Աբրահամյանը։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում