ՎՎահե Դավթյան

Կառավարությունն ընդլայնում է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց խնդիրների լուծման իրավական ակտերի շարքը

Կառավարությունն ընդլայնում է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց խնդիրների լուծման իրավական ակտերի շարքը

Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը Ազգային ժողովում ներկայացրել է օրենքների նախագծերի փաթեթ, որով լրացվում է իրավական ակտերի այն շարքը, որոնք այս ընթացքում նախաձեռնել է Կառավարությունը՝ աջակցելու համար Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրների լուծմանը: 

 

Արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ «Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման արդյունքում կսահմանվի Լեռնային Ղարաբաղի կուտակային համակարգում ձևավորված՝ կենսաթոշակային խնայողությունները Հայաստանի Հանրապետությունում գործող կենսաթոշակային ֆոնդեր տեղափոխելու հնարավորությունը։

 

Լեռնային Ղարաբաղի կուտակային համակարգի մասնակից հանդիսացող անձը կարող է դիմել իր կենսաթոշակային խնայողությունների տեղափոխման համար, իսկ չդիմելու դեպքում ֆոնդի մասնակիցների ռեեստրը վարողն է ապահովում կենսաթոշակային խնայողությունների՝ ՀՀ կուտակային համակարգում գործող կենսաթոշակային ֆոնդեր տեղափոխելու համար անհրաժեշտ քայլերը։

 

Ազգային ժողովը ներկայացված նախագծերն ընդունել է հատուկ ընթացակարգով՝ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում