ԳԳոհար Սարգսյան

Քննարկվել են Հայաստանում արդարադատության որակի բարձրացմանն ուղղված հարցեր. հանդիպում ԲԴԽ-ում

Քննարկվել են Հայաստանում արդարադատության որակի բարձրացմանն ուղղված հարցեր. հանդիպում ԲԴԽ-ում

ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի գլխավորած պատվիրակությանը:

 
Հանդիպման ընթացքում ԲԴԽ նախագահը գործընկերներին է ներկայացրել դատավորների գնահատման նոր համակարգի ներդրումը, որը հնարավորություն կընձեռի առավել թափանցիկ ու արդյունավետ դարձնել դատավորների առաջխաղացման գործընթացը, կբացառի դատավորների առաջխաղացման գործընթացում սուբյեկտիվ գործոնի առկայությունը և կմոտիվացնի դատավորներին առավել արդյունավետ արդարադատություն իրականացնելու հարցում։
 

 

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի հետ քննարկվել են Հայաստանում արդարադատության որակի բարձրացմանն ու անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված այն հսկայածավալ բարեփոխումները, որոնք տեղի են ունեցել վերջին շրջանում։
 

Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել դատական գործերի ձգձգումներին վերջ դնելու, դատավորների ծանրաբեռնվածության թոթափմանը միտված փոփոխություններին։

 
ԲԴԽ նախագահը նշել է, որ արդեն լուծված է քաղաքացիական դատարանների գերծանրաբեռնվածության թոթափման խնդիրը, որը գործում է նաև արդեն թվային հարթակում։
 
Մասնակի լուծված է քրեական դատարանների ծանրաբեռնվածության խնդիրը, և այժմ աշխատանքներ են տարվում վարչական դատարանների ծանրաբեռնվածությունը օրենսդրական կարգավորումների և հաստիքների համալրման միջոցով թոթափելու ուղղությամբ, որի արդյունքը ևս առաջիկայում տեսանելի կլինի։
 

Անդրադարձ է կատարվել դատական համակարգում վեթթինգի թեմային, որը դատական համակարգի կայացման և կայուն զարգացման նախադրյալներից է։

 
Փաստվել է, որ վերջին տարիներին դատավորների, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի կազմի ճնշող մեծամասնությունը փոփոխվել է, համակարգը համալրվել է նոր՝ բարեվարքության ստուգում անցած անձանցով։
 

Քննարկման ավարտին պատվիրակության անդամները պատրաստակամություն են հայտնել շարունակել և ընդլայնել համագործակցությունը ոչ միայն օրենսդրական բարեփոխումների միջոցով արդարադատության որակի բարելավման հարցում, այլ նաև դատարանների շենքային պայմանների բարելավման միջոցով։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում