ՄՄարո Թարվերդյան

«Գորիս» քրեակատարողական հիմնարկի ծառայողները կանխել են նույն կալանավորին թմրամիջոց փոխանցելու երկրորդ դեպքը

«Գորիս» քրեակատարողական հիմնարկի ծառայողները կանխել են նույն կալանավորին թմրամիջոց փոխանցելու երկրորդ դեպքը

ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հունիսի 5-ին՝ ժամը 15։25-ի սահմաններում, զննության են ենթարկել կալանավորված անձ Տ․Խ․-ի անվամբ քաղաքացի Ն․Ա․-ի կողմից բերված հանձնուքը։ Հանձնուքում առկա ծխախոտի տուփի միջից հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, դեղնականաչավուն, բուսական զանգված:

«Գորիս» քրեակատարողական հիմնարկի նույն կալանավորված անձին թմրամիջոցին նմանվող զանգված փոխանցելու փորձ արձանագրվել էր նաև նախորդ օրը՝ հունիսի 4-ին, որը նույնպես կանխվել էր քրեակատարողական ծառայողների կողմից։

Քաղաքացի Ն․Ա․-ն ձերբակալվել է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Գորիս» տարածքային բաժնի ծառայողների կողմից և հայտնաբերվածի հետ ներկայացվել ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին:

Ծանուցում․ Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ 

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում