ՔՔրիստինա Մկրտչյան

Լոռու մարզում գետերի վարարումից տուժել է նաև «Լոռի» ՋՕԸ-ն

Լոռու մարզում գետերի վարարումից տուժել է նաև «Լոռի» ՋՕԸ-ն
Լոռու մարզում գետերի վարարումից տուժել է նաև «Լոռի» ՋՕԸ-ն․ վնասվել են ընկերության համակարգերը։ Աշխատանքներ են տարվում պոմպակայանները տիղմից մաքրելու ուղղությամբ, շարժիչների մի մասը ապամոնտաժվել և տեղափոխվել է մասնագիտացված գործարան` քանդելու, չորացնելու և նորից հավաքելու համար։ Այս մասին տեղեկացնում են Ջրային կոմիտեից:
 
««Լոռի» ՋՕԸ-ի ողջ անձնակազմը և տեխնիկան մոբիլիզացվել են աղետի հետևանքները հնարավորինս արագ վերացնելու և ջրամատակարարումը վերականգնելու համար։
 
Հիշեցնենք, որ Մեծավանի ջրամբարը աղետից չի տուժել, այս պահին այն առանց խնդիրների շահագործվում է»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում