ԼԼիլիթ Ասատրյան

Ինտերպոլի ԱԿԲ-ների պետերի ամենամյա վեհաժողովին մասնակցել է նաև ՀՀ ներկայացուցիչը

Ինտերպոլի ԱԿԲ-ների պետերի ամենամյա վեհաժողովին մասնակցել է նաև ՀՀ ներկայացուցիչը

Ապրիլի 23-25-ը Ֆրանսիայի Լիոն քաղաքում տեղի է ունեցել Ինտերպոլի ԱԿԲ-ների պետերի ամենամյա՝ 19-րդ վեհաժողովը, որին մասնակցում էին Ինտերպոլի 136 անդամ երկրների շուրջ 321 պատվիրակներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, դիտորդներ: Այդ մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից:

 
Վեհաժողովում Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետ, ոստիկանության գնդապետ Նարինե Հակոբյանը:
 
 

Ողջունելով ներկաներին` Ինտերպոլի նախագահ Ահմեդ Նասար Ալ-Ռաիսին ընդգծել է ազգային կենտրոնական բյուրոների կարևոր դերակատարումը Ինտերպոլի գործունեության ոլորտում՝ նշելով, որ ԱԿԲ-ները կամուրջ են Կազմակերպության և անդամ երկրների ոստիկանական և իրավապահ մարմինների միջև:

 

Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոքն իր խոսքում կարևորել է Ինտերպոլի կողմից նախորդ տարվա ընթացքում իրականացված մի շարք միջազգային օպերացիաները, որոնք հիմնականում միտված էին ահաբեկչության, մարդկանց թրաֆիքինգի, ապօրինի միգրացիայի, ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարում անդամ երկրների ազգային ոստիկանական և իրավապահ մարմինների կողմից համատեղ համապարփակ գործողությունների իրականացմանը:

Քննարկումները հիմնականում նվիրված էին անդամ երկրներում հանցավորության տարբեր դրսևորումներին և ընթացիկ սպառնալիքներին, տարբեր տարածաշրջաններում անվտանգության ապահովման հարցում Ինտերպոլի կողմից իրականացվող միջոցառումներին, ծրագրերին և տրամադրվող օժանդակությանը: Քննարկվել են նաև քրեական ոստիկանության միջազգային համագործակցության անդամ երկրների ԱԿԲ-ների զարգացման, Կազմակերպության հետագա գործունեության հետ կապված մի շարք կարևորագույն հարցեր, մասնավորապես` ազգային մակարդակում իրավապահ մարմինների կողմից Ինտերպոլի տվյալների պահոցների առավել ընդլայնված օգտագործումը, տեղեկատվության փոխանակման անվտանգության ապահովումը, երեխաների առցանց սեռական շահագործման հարցում անդամ երկրներին աջակցության տրամադրումը, ինչպես նաև օժանդակությունը ահաբեկիչներին հայտնաբերելու և նույնացնելու ոլորտում:

 

Վեհաժողովում ընդունվել է հինգ բանաձև:

 
 

Հանդիպման շրջանակներում կազմակերպվել է նաև կին-ԱԿԲ պետերի առաջին պաշտոնական հանդիպումը, որին մասնակցում էր նաև Ինտերպոլի գլխավոր քարտուղար Շտոքը: Նա իր խոսքում կարևորել է կանանց ղեկավար դերը ԱԿԲ-ների արդյունավետ աշխատանքում:

 

Վեհաժողովի շրջանակներում ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետ, ոստիկանության գնդապետ Նարինե Հակոբյանը հանդիպումներ է ունեցել Ինտերպոլի Գլխավոր քարտուղարության տարբեր ենթավարչությունների ղեկավարների, անդամ երկրների ԱԿԲ-ների պետերի և պատվիրակությունների հետ, որոնց ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաբնույթ հարցեր:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում