ԳԳոհար Սարգսյան

ՍԴ դատավորի կենսաթոշակի հաշվարկման նոր կարգ. ԱԺ-ն ընդունել է օրենքի նախագիծը

ՍԴ դատավորի կենսաթոշակի հաշվարկման նոր կարգ. ԱԺ-ն ընդունել է օրենքի նախագիծը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է ««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագիծը:

 

ՀՀ արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ նախագծով առաջարկվում է մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում նշանակված դատավորի համար կենսաթոշակի չափը հաշվարկել իր զբաղեցրած վերջին պաշտոնում ստացած պաշտոնային դրույքաչափից ու հավելավճարի ընդհանուր գումարից:

 

Փոփոխություններն ունեն նաև հետադարձ ուժ, որի արդյունքում օրենքի ազդեցությունը տարածվում է Սահմանադրական դատարանի երկու պաշտոնաթող դատավորի վրա (նաև կենսաթոշակի չափի վերահաշվարկ կատարելով):

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում