ՆՆորայր Շողիկյան

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ մուտքն օտարերկրյա քաղաքացիների համար իրականացվում է ՀՎՀՀ, օգտվողի անուն և գաղտնաբառի միջոցով։ Համակարգի հասանելիությունը տրամադրվում է ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության կողմից։

«Նշենք նաև, որ ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգում օտարերկրյա քաղաքացիների համար գործում է երկու տեսակի ստորագրություն՝ CoSign (ՀԾՀ-ով) և CoSign ՀՎՀՀ-ով տեսակները, որոնք տրամադրում է «Էկենգ» ՓԲԸ-ն։ 

«Էկենգ» ՓԲԸ-ի կողմից CoSign ՀՎՀՀ-ով տեսակի էլեկտրոնային ստորագրությունը տրամադրվում է հետևյալ երկու դեպքում՝ 

  • եթե օտարերկրյա քաղաքացինի չունի ՀԾՀ.
     
  • եթե օտարերկրյա քաղաքացին, անկախ ՀԾՀ ունենալու հանգամանքից, չի գտնվում ՀՀ տարածքում։

Մնացած բոլոր դեպքերում տրամադրվում է CoSign (ՀԾՀ-ով) տեսակի էլեկտրոնային ստորագրություն։

CoSign ՀՎՀՀ-ով տեսակի էլեկտրոնային ստորագրությունը ձեռք բերելու համար օտարերկրյա քաղաքացին նախքան «Էկենգ» ՓԲԸ-ին դիմելը, պետք է հաշվառվի հարկային մարմնում (ձեռք բերի ՀՎՀՀ) և ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության կողմից ստանա ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ մուտքի թույլտվություն»,- ասված է հաղորդագրության մեջ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում