Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԱԱնի Օհանյան

Նոր սարքեր և սարքավորումներ ձգաբանության և պայթյունատեխնիկական փորձաքննությունների ոլորտում

Նոր սարքեր և սարքավորումներ ձգաբանության և պայթյունատեխնիկական փորձաքննությունների ոլորտում

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ձգաբանական և պայթյունատեխնիկական փորձաքննություններ իրականացնող բաժինը ձեռք է բերել ժամանակակից նոր սարքեր և սարքավորումներ, որոնց շնորհիվ հնարավոր է իրականացնել պայթյունատեխնիկական փորձաքննություններ՝ դեպքի վայրից վերցված նմուշներում հայտնաբերելով պայթուցիկ նյութերը՝ պարզելով այդ նյութերի նյութի համակցությունը։

«Նախկինում նման փորձաքննությունը տևել է առնվազն 2-3 օր, իսկ այժմ  այն իրականացվում է ընդամենը 5 րոպեի ընթացքում։ Նորագույն սարքավորումների շնորհիվ կիրառվող մեթոդների նկատմամբ ունեն առավելագույն ճշտություն և զգայունություն։ Կենտրոնի նոր սարքավորումներից է նաև փամփուշտների, կրակման պիտանելիությունը ստուգող սարքը, որը հնարավորություն է տալիս առանց համապատասխան տրամաչափի զենքերի և փորձադաշտային պայմանների կատարել   4,5-15 մմ տրամաչափի ակոսափող զենքերի, ինչպես նաև մինչև 12 տրամաչափի ողորկափող հրազենների, փամփուշտների ստուգում։ Նախկինում նման փորձաքննություն իրականացնելու համար անհրաժեշտ էր համապատասխան զենքերի առկայությունը, սակայն կենտրոնում դրանց ոչ բոլոր տեսակներն էին առկա»,- ասված է ՀՀ արդարադատության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում