ՄՄարիա Գաբրիելյան

33-ամյա երիտասարդը գողացել է շենքի բակում կայանված «ՎԱԶ-21074»-ը

33-ամյա երիտասարդը գողացել է շենքի բակում կայանված «ՎԱԶ-21074»-ը

Ապրիլի 6-ին ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ ապրիլի 5-ի ժամը 17:00-ից ապրիլի 6-ի ժամը 9:00-ը ընկած ժամանակահատվածում գողացել են Կապանի Մինասյան փողոցի շենքի բակում կայանված «ՎԱԶ-21074» մակնիշի մեքենան: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:

«Կապանի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մեքենան գողացել է 33-ամյա երիտասարդը: ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, ՊԾ Սյունիքի գումարտակի, Կապանի և Սիսիանի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում երիտասարդը Երևան-Մեղրի ճանապարհի 180-րդ կմ-ին հայտնաբերվել, ձերբակալվել և, նշված ավտոմեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Կապանի բաժին, որտեղ խոստովանել է կատարածը:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում