ԳԳոհար Սարգսյան

Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի մարտի հաշվետվությունը

Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի մարտի հաշվետվությունը

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժինների և քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների ծառայողները քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերել և կանխել են արգելված իրերի, թմրամիջոցների, ինչպես նաև թղթախաղերի շրջանառության փորձերը։

Քրեակատարողական ծառայությունը ներկայացնում է մարտի ընթացքում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերված թմրամիջոցների, բջջային հեռախոսների, wi-fi սարքերի և այլ արգելված իրերի վերաբերյալ հաշվետվությունը։

Այսպիսով՝ նախորդ ամսվա ընթացքում քրեակատարողական ծառայողները հիմնարկների սանհանգույցներում, աստիճանավանդակների տակ, խցերի պահարաններում, սեղանների, օդափոխիչների ոտնակի մեջ և այլ տարբեր տեղերում պատրաստված թաքստոցներից հայտնաբերել են ընդհանուր 2,99 գրամ քաշով թմրամիջոցի նմանվող զանգվածներ, 88 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 75 պարագաներ, 4 wi-fi սարք, 112 կտրող-ծակող առարկա և այլ արգելված իրեր։ 

Թվարկված բոլոր դեպքերով նախաձեռնվել են համապատասխան վարույթներ, նշանակված են դատաքիմիական փորձաքննություններ։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում