ՎՎարդան Հովսեփյան

ԲԴԽ-ն դատավոր Վահե Միսակյանին խիստ նկատողություն է հայտարարել

ԲԴԽ-ն դատավոր Վահե Միսակյանին խիստ նկատողություն է հայտարարել

Բարձրագույն դատական խորհուրդը, քննելով Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահե Միսակյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշեց բավարարել այն: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահե Միսակյանին հայտարարվել է խիստ նկատողություն:

 

Որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

 

«Խորհուրդը հարկ է համարում պարզաբանել, որ դատավորը թույլ է տվել գործը ողջամիտ ժամկետում քննելու և լուծելու պահանջի խախտում, ինչն էլ իր հերթին հանգեցրել է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելուն, որի արդյունքում ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, և քրեական գործի վարույթը՝ կարճվել:

 

Հավելենք, որ գործի դատաքննությանը մասնակցել է Խորհրդի 9 անդամ, և խախտման որոշումն ընդունվել է միաձայն: Միաժամանակ, Խորհրդի անդամներ Քրիստինե Մկոյանը, Նաիրա Հովսեփյանը, Արթուր Աթաբեկյանը, Էդգար Հովհաննիսյանը կողմ են եղել առավել մեղմ կարգապահական տույժի տեսակին և կարգապահական տույժի տեսակի կապակցությամբ ունեն հատուկ կարծիք»,- ասված է Դատական իշխանության ֆեյսբուքյան էջում:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում