Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԱԱնի Օհանյան

Քննարկվել են Քննչական կոմիտեի և ԱՄՆ ԹՊԻՀ գրասենյակի միջև համագործակցության ոլորտները

Քննարկվել են Քննչական կոմիտեի և ԱՄՆ ԹՊԻՀ գրասենյակի միջև համագործակցության ոլորտները

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների թմրամիջոցների և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) դեպարտամենտի՝ Հայաստանում Վրաստանում և Մոլդովայում ծրագրերի պատասխանատու Մարի Կուրթին, որին ուղեկցում էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան պատվիրակությունը՝ դեսպանատան ԹՊԻՀ գրասենյակի տնօրեն Ալեքսիս Հաֆտվանիի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից:

 

«Արսեն Այվազյանը տիկին Կուրթին ողջունել է առաջին անգամ ՀՀ քննչական կոմիտեում և վստահություն հայտնել, որ նրա համակարգման ներքո Հայաստանում իրականացվող ծրագրերին նոր թափ կհաղորդվի։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալը նշել է, որ դեսպանատան աջակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի նյութատեխնիկական և մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերը աչքի են ընկել առարկայական արդյունքներով։

 

Մասնավորապես ԱՄՆ աջակցությամբ ՀՀ ՔԿ-ում ներդրված կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների, էլեկտրոնային ապացույցների ձեռքբերման համակարգչատեխնիկական լաբորատորիայի շնորհիվ ձեռք են բերվել վարույթների համար էական նշանակության ապացույցներ։ Իսկ ԱՄՆ մասնագետների ներգրավմամբ իրականացված սեմինարների և դասընթացների ընթացքում տարբեր հանցատեսակներով նախաքննության իրականացման ոլորտում ձեռք բերած նոր փորձն ու հմտությունները բարձրացրել են քննիչների մասնագիտական հմտությունների մակարդակը։

Տիկին Կուրթը գոհունակություն է հայտնել այն կապակցությամբ, որ իրականացված նախագծերը շոշափելիորեն նպաստել են Քննչական կոմիտեի գործունեության արդյունավետության և նախաքնննությունների որակի բարձրացմանը, ինչը կարևոր նախադրյալներ է ստեղծում նաև այլ ծրագրերի նախանշման և իրականացման, համագործակցության ձևերի ընդլայնման համար։

 
Վերջինս Հայաստանի իրավապահ համակարգում բարեփոխումների կարևոր բաղադրիչ է հանդիսանում։

 

Մարի Կուրթը և Ալեքսիս Հաֆթվանը նաև գնահատելի են համարել ընտանեկան և գենդերային բնույթի հանցագործությունների քրեաիրավական պայքարում ՀՀ քննչական կոմիտեի ներդրումը, ինչպես նաև ԱՄՆ կողմից կազմակերպվող՝ հանցավորության դեմ միջազգային համագործակցությանը միտված տարբեր միջոցառումներին Կոմիտեի ակտիվ մասնակցությունը։

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ քննչական կոմիտեի կարիքներից բխող այն առաջնային ուղղությունները, որոնցով համագործակցությունը զարգացնելու, նոր համատեղ ծրագրերի իրականացնելու հնարավորություններ կան։

 

Անդրադարձ է կատարվել նաև օրերս մեկնարկած՝ ԱՄՆ դեսպանատան հակակոռուպցիոն բարեփոխումների խթանման նոր ծրագրին»,- ասված է հաղորդագրության մեջ։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում