ՎՎարդան Հովսեփյան

Արդարադատության ոլորտում գործող և սպասվող թվային հարթակները նախարարի տեղակալը ներկայացրել է ԱՄՆ ՄԶԳ պատվիրակությանը

Արդարադատության ոլորտում գործող և սպասվող թվային հարթակները նախարարի տեղակալը ներկայացրել է ԱՄՆ ՄԶԳ պատվիրակությանը

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պատվիրակությանը: Նախարարի տեղակալը ներկայացրել է արդարադատության ոլորտում գործող և սպասվող թվային հարթակները՝ մասնավորապես դատավարությունները, որոնք նախարարության համար ունեն ռազմավարական նշանակություն:

 

Արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ քննարկվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ համագործակցությամբ դատական վիճակագրության վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքում մշակված զեկույցը: Արա Մկրտչյանը կարևորել է որակյալ դատական վիճակագրության հավաքագրման գործընթացը, որը վերաբերելի կլինի բոլոր տեսակի դատական գործերին:

 

Պատվիրակությունը գլխավորող «Դիվելոփմենթ Պրոֆեյշնլս Ինկ.» Կազմակերպության (Development Professionals, Inc.) գործառնությունների փոխնախագահ Պատրիկ Վույչիկը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և հույս հայտնել, որ «Հայաստանի արդարադատության ոլորտի աջակցության» վեցամսյա ծրագիրը հաջող և շարունակական ընթացք կունենա:

 

Պատրիկ Վույչիկը պատրաստակամություն է հայտնել արդարադատության ոլորտի թվայնացման գործընթացի կարիքների գնահատման և համակարգային աջակցության տրամադրման շուրջ: Փոխնախագահն իր խոսքում շեշտել է, որ տեղյակ է այս ոլորտում արդեն կատարված գործընթացներից, մասնավորապես Քաղաքացիական դատավարության էլեկտրոնային համակարգից և վերջինիս գրանցած դրական արդյունքից:

 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա աշխատանքային քննարկումների արդյունքում հստակեցնել թվայնացման ոլորտում ընդհանուր հետաքրքրությունների շրջանակը և հասնել լավագույն արդյունքի:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում