ԼԼիլիթ Ասատրյան

Ազատի զինվորական կացարանում 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով նիստի ժամանակ իրավիճակը լարվել է

Ազատի զինվորական կացարանում 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով նիստի ժամանակ իրավիճակը լարվել է

Գեղարքունիքի մարզի Սևանի նստավայրում շարունակվում է Ազատի զինվորական կացարանում 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով նիստը։ Նիստի ընթացքում քննարկվել է մեղադրյալ՝ կապիտան Եղիշե Հակոբյանի խափանման միջոց կալանքը փոփոխելու կամ երկարաձգելու հարցը, հանրային մեղադրողը միջնորդել է ևս 3 ամսով երկարաձգել այն, ինչը դատարանը բավարարել է։

Այնուհետև մյուս մեղադրյալ Մառլեն Սարգսյանի պաշտպան Վահագն Հակոբյանը միջնորդել է փոխել իր պաշտպանյալի խափանման միջոցը վարչական հսկողությամբ։ Իրավիճակը լարվել է, երբ միջնորդության վերաբերյալ դիրքորոշում է հայտնել հանրային մեղադրող Արշակ Մարտիրոսյանը՝ ներկայացնելով Սարգսյանի մեղադրանքը։

Մառլեն Սարգսյանը ընդհատեց նրան, դատարանը մի քանի րոպե նրան նախազգուշացրեց նստել և չխանգարել, մեղադրյալը չենթարկվեց, ինչից հետո դատարանը որոշեց 15 օրով հեռացնել մեղադրյալին նիստերի դահլիճից։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում