ՔՔրիստինե Ոսկանյան

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 45-րդ նիստին

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 45-րդ նիստին

ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 29-ից մարտի 1-ը մասնակցել է Բելառուսի Հանրապետության Մինսկ քաղաքում կայացած Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 45-րդ նիստին, որին մասնակցել են նաև Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի մաքսային ծառայությունների պատվիրակությունները՝ ծառայությունների ղեկավարների գլխավորությամբ, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունը:

ՊԵԿ-ից տեղեկացնում են, որ նիստի ընթացքում ստորագրվել է 20 որոշում, որոնք վերաբերում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան որոշակի ապրանքների դասակարգման առանձնահատկություններին, 2023 թվականի ՄԾՄԿ աշխատանքային խմբերի գործունեության արդյունքներին և 2024 թվականի աշխատանքային ծրագրին, մտավոր սեփականության օբյեկտների իրավունքների պաշտպանությանը, ապրանքների բացթողումից հետո հայտարարագրում փոփոխություններ կատարելուն, ինչպես նաև «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների մեկնման որոշ հարցերին:

Որոշում է կայացվել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի հաջորդ նիստն անցկացնել 2024 թվականի երկրորդ եռամսյակում՝ Ղազախստանի Հանրապետությունում:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում