ՔՔրիստինե Ոսկանյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի ծննդյան 65-ամյակի միջոցառումների անցկացման հանձնաժողովի անդրանիկ նիստը

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի ծննդյան 65-ամյակի միջոցառումների անցկացման հանձնաժողովի անդրանիկ նիստը

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի ծննդյան 65-ամյակի հոբելյանական միջոցառումների նախապատրաստմանն ու անցկացմանը նվիրված միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը։

Քննարկվել են տարատեսակ միջոցառումների կազմակերպման ու անցկացման վերաբերյալ մի շարք հարցեր, հստակեցվել են միջոցառումների անցկացման ձևաչափերն ու ժամանակացույցը:

 
Անդրադարձ է կատարվել նաև միջոցառումների հանրային իրազեկմանը վերաբերող հարցերի:
 
«Հանձնարարել եմ սկսել հանձնաժողովի հաստատած միջոցառումների կազմակերպմանն առնչվող աշխատանքները»,- գրել  է Սուրեն Պապիկյանը:

 

Նիստի ընթացքում բարձրացված հարցերի շուրջ կկազմակերպվեն քննարկումներ, և հաջորդ նիստին կներկայացվեն համապատասխան առաջարկություններ:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում