ԻԻրինա Մկրտչյան

Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. ՆԳ նախարար

Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. ՆԳ նախարար

Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը։ Օրվա խորհրդի արժևորումն անհրաժեշտ հիշեցում է քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կարևորության մասին՝ հասարակությանը տարաբնույթ արտակարգ իրավիճակներից, աղետներից և պատերազմներից պաշտպանելու գործում՝ գրել է ՆԳ նախարար Վահե Ղազարյանը:

 

«Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպությունը, օրվա խորհրդին համահունչ, ամեն տարի հայտարարում է տարվա կարգախոս։ 2024 թվականին կարգախոս է հայտարարվել «Պատվե՛ք հերոսներին և խթանե՛ք անվտանգության հմտությունները»՝ ի պատիվ այն հերոսների, որոնք շատ հաճախ ճանաչում չեն ստանում կատարած կարևորագույն աշխատանքի համար։ Այն հարգանքի տուրք է քաղաքացիական պաշտպանության ծառայությունների, կազմավորումների, կամավորների և անհատների անխոնջ ջանքերին, որոնք նվիրված են բնակչության անվտանգության և պատրաստվածության ապահովման նշանակալի գործին:

 

Քաղաքացիական պաշտպանության համակարգի շարունակական զարգացումը և կարողությունների հզորացումը ներքին գործերի նախարարության գերակա ուղղություններից է։

 

Օրվա նշանավորումով պայմանավորված՝ ներքին գործերի նախարարությունը հանրապետության ողջ տարածքում կազմակերպել և անցկացնում է տարաբնույթ ուսումնավարժություններ, դասախոսություններ, սեմինարներ և բաց դասեր, որոնք ուղղված են աղետների ռիսկի նվազեցմանը, մասնավորապես՝ հասարակության իրազեկման մակարդակի բարձրացմանը և պատրաստվածության ամրապնդմանը, ինչպես նաև՝ պետական կառավարման համակարգի, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների համագործակցության արդյունավետության բարձրացմանը»,- գրել է Ղազարյանը։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում